Քաղաքացու տանը զենք-զինամթերք և թմրանյութ է հայտնաբերվել

63-ամյա տղամարդը հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը, իսկ թմրանյութը անձնական օգտագործման համար պատրաստել է իր աճեցրած կանեփից:

ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկաները ստացված օպերատիվ տվյալներն իրացրին փետրվարի 5-ին: Ըստ տեղեկությունների՝ Տարոնիկ գյուղի 63-ամյա մի բնակիչ տանը, տնամերձ հողամասում և կից օժանդակ շինություններում պահում է զենք-զինամթերք, նաև ունի կանեփի չոր զանգված:

Ոստիկանությունից  հայտնում են, որ տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկաններն այցելել են Տարոնիկ գյուղի նշված տուն: Տանտերը հայտնել է, որ ունի զենք-զինամթերք և անձնական օգտագործման համար մարիխուանա, որոնք պատրաստ է ներկայացնել:Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան՝ առանց համապատասխան փաստաթղթի, պայթուցիկ նյութ, փամփուշտներ, մարիխուանայի նմանվող զանգված և այլն: 63-ամյա տղամարդը հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը, իսկ թմրանյութը անձնական օգտագործման համար պատրաստել է իր աճեցրած կանեփից:Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print