Պարզվել է, որ նշված վայրից «պայթյունաբեկորային բազմաօրգան վիրավորում» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի:
Այսօր՝ փետրվարի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 00:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ թաղամասում պայթյուն է տեղի ունեցել և կան վիրավորներ:
Պարզվել է, որ նշված վայրից «պայթյունաբեկորային բազմաօրգան վիրավորում» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևանի բնակիչ 48-ամյա Կարեն Գ.-ն և Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Միխայել Մ.-ն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Mitsubishi մակնիշի ավտոմեքենան ժամը 00:10-ի սահմաններում երթևեկել է Թևոսյան փողոցով, ապա ավտոմեքենան կայանել է նշված փողոցի 4-րդ հասցեի մոտ, որից րոպեներ անց մեքենայի սրահում դեռևս անհայտ հանգամանքներում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով Կարեն Գ.-ն և Միխայել Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Այսօր՝ ժամը 06:10-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ վիրվոր Կարեն Գ.-ն վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է: