Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով զրպարտության և վիրավորանքի համար նշանակված տուգանքի, կամ դատարանի կողմից սահմանվող փոխհատուցման չափը քիչ է:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով զրպարտության և վիրավորանքի համար նշանակված տուգանքի, կամ դատարանի կողմից սահմանվող փոխհատուցման չափը քիչ է: Այս հարցով նա ԱԺ նիստի ժամանակ դիմեց ԲԴԽ նախագահին:
«Դատավորները խուսափում են զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման չափը մեծ չափ սահմանելուց: Նշանակված փոխհատուցման չափը չի փոխհատուցում հայց ներկայացծար անձի ծախսերը՝ փաստաբանի, պետական տուրքի»,- նշել է նա՝ մասնավորապես հիշատակելով իր օրինակը․ «Ցավոք սրտի, իմ խաչը երևի ծանր է, որովհետև Հայաստանում գրեթե տենց թեմա չկա, որի հետ ես կապ չունեմ»։