Մոդուլյար ատոմակայանում վթարի դեպքում շրջակա բնակչությունը չի տարհանվում. Փաշինյան

Մոդուլյար տեխնոլոգիաների դեպքում, երբ որ տեղի է ունենում վթար ատոմային ռեակտորի, դա համարվում է լոկալ միջադեպ:

Կան հիմա նոր տեխնոլոգիաներ, կան մեր իմացած ատոմակայանները, և կան մոդուլյար ատոմային էլեկտրակայաններ, և 2023 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ներկայացուցիչները մի տեղեկատվություն կիսեցին մեզ հետ, որն ունի, իմ կարծիքով, կենսական նշանակություն, և մենք պետք է իմանանք մեր հետագա քննարկումների և որոշումներ կայացնելու համար: Այդ մասին Կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ տեղեկատվությունը հետևյալն է. որ մոդուլյար տեխնոլոգիաների դեպքում, երբ որ տեղի է ունենում վթար ատոմային ռեակտորի, դա համարվում է լոկալ միջադեպ: Ի՞նչ է դա նշանակում: Եթե մոդուլյար ատոմակայան է կառուցված, և նրա մոտակայքում կա բնակավայր, երբ որ մոդուլյար ատոմակայանում տեղի է ունենում վթար, մոտակա բնակավայրի բնակչությունը չի տարհանվում, որովհետև այդ վթարը շրջակա բնակչության համար վտանգ չի ներկայացնում և, ըստ էության, այս տեխնոլոգիայի առավելություններից մեկը հենց սա է. բոլոր դեպքերում և առավել ևս միջուկային էներգետիկայի պարագայում անվտանգությունը, իհարկե, շատ կարևոր է»,- նշեց վարչապետը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print