Հայ աթլետները կմասնակցեն Բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը

Հավաքականի կազմում ընդգրկված են եռացատկորդներ Լևոն Աղասյանն ու Գոռ Հովակիմյանը, վազորդներ Երվանդ Մկրտչյանը, Ռոման Ալեքսանյանը, Էլլադա Ալավերդյանը, Գայանե Չիլոյանը, հեռացատկորդներ Յանա Սարգսյանը և Գոռ Բեգլարյանը:

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամներն այսօր երեկոյան կմեկնեն Ստամբուլ, որտեղ կմասնակցեն Բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը, հայտնում են ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունից։

Հավաքականի կազմում ընդգրկված են եռացատկորդներ Լևոն Աղասյանն ու Գոռ Հովակիմյանը, վազորդներ Երվանդ Մկրտչյանը, Ռոման Ալեքսանյանը, Էլլադա Ալավերդյանը, Գայանե Չիլոյանը, հեռացատկորդներ Յանա Սարգսյանը և Գոռ Բեգլարյանը:

Աթլետները մրցավայր կմեկնեն Գրիգոր Բարսեղյանի և Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ:

Համապատասխան արդյունքներ ցույց տալու դեպքում հայ մարզիկներն իրավունք կստանան մասնակցելու նաև Գլազգոյի փակ մարզասրահում մարտի 1-3-ը անցկացվելիք աշխարհի ձմեռային վարկանիշային առաջնությանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print