«Այսբերգի վրա քնած արջը» հաղթել է

Նկարը, որը կոչվում է «Սառցե մահճակալ», աշխարհի գրեթե 50,000 ստեղծագործություններից արժանացել է «Տարվա վայրի բնության լուսանկարիչ» մրցանակին։

Այսբերգի վրա նիրհող բեւեռային արջի պատկերը գրավել է սրտեր եւ արժանացել «Վայրի բնության լավագույն լուսանկարիչ» մրցանակին, հայտնում է news am-ը` հղում անելով CNN-ին։

Բրիտանացի լուսանկարիչ Նիմա Սարիհանին ասել է, որ իր համար մեծ պատիվ է ստանալ մրցանակը Նորվեգիայի Շպիցբերգեն արշիպելագից արված իր «Սառցե մահճակալ» լուսանկարի համար՝ նշելով, որ նկարը «ուժեղ զգացմունքներ է առաջացրել» այն տեսնողների մոտ: «Չնայած կլիմայի փոփոխությունը մեր առջեւ ծառացած ամենամեծ մարտահրավերն է, հուսով եմ, որ այս լուսանկարը նույնպես հույս է բերում։ Դեռ ժամանակ կա մեր ստեղծած խառնաշփոթը շտկելու համար»,-հավելել է Սարիխանին։

«Սառցե մահճակալ»-ն ընտրվել է 25 նկարներից բաղկացած կարճ ցուցակից։ «Վայրի բնության տարվա լավագույն լուսանկարիչ» մրցանակը մշակվել եւ արտադրվել է Լոնդոնի Բնության պատմության թանգարանի կողմից:

Հաղթողից բացի, կային եւս չորս բարձր գնահատանքի արժանացած ֆինալիստներ: Բոլոր հինգ պատկերները մինչեւ հունիսի 30-ը կցուցադրվեն թանգարանում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print