«Սիներջիի» աշխատակիցներին ազատ արձակելու համար ստորագրած պատգամավորների թիվն ավելացել է․ «Հրապարակ»

Երեկ բացակաները միացել են իրենց գործընկերներին։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Սիներջի» ընկերության կալանավորված աշխատակիցների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ՔՊ խմբակցության երաշխավորագրին երեկ ևս մի քանի պատգամավորի ստորագրություն է ավելացել, և միջնորդագիրը երեկ է ներկայացվել դատարան։ Գրել էինք, որ նախօրեի դրությամբ ընդամենը 4 պատգամավոր չի ստորագրել փաստաթղթի տակ՝ չհաշված գործուղման մեջ գտնվող Արսեն Թորոսյանին և Հռիփսիմե Գրիգորյանին:

Երեկ բացակաները միացել են իրենց գործընկերներին։ Խոսքը Խաչատուր Սուքիասյանի, Քրիստինե Պողոսյանի, Վիլեն Գաբրիելյանի և, ենթադրաբար, Հայկ Սարգսյանի մասին է։ Մեզ ասացին, որ արդեն 69 ստորագրություն է հավաքվել»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print