ԱՄՆ Սենատը կշարունակի Ուկրաինային և Իսրայելին օգնության մասին օրինագծի քննարկումը

Քննարկումը շարունակելու համար պահանջվում էր նվազագույնը 60 ձայն։

Հինգշաբթի օրը ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկության ժամանակ կողմ է քվեարկել Սպիտակ տան կողմից Ուկրաինային և Իսրայելին օգնելու համար միջոցներ տրամադրելու հարցի քննարկումը շարունակելու օգտին:

67 սենատոր քվեարկել է հետագա քննարկման օգտին, իսկ 32-ը՝ դեմ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Հաստատման համար պահանջվում էր նվազագույնը 60 ձայն։

Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ եթե հնարավոր չլիներ հաղթահարել 60 ձայնի շեմը, դա կնշանակեր Սենատում օրինագծի քննարկման վերջնական դադարեցում։

Օրինագիծը 95 միլիարդ դոլար օգնությում է նախատեսում Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին, ինչպես նաև այլ մարդասիրական կարիքների համար: Դրանցից ավելի քան 60 միլիարդ դոլար է հատկացվել Կիևին, իսկ ավելի քան 14 միլիարդ դոլար՝ Իսրայելին։ Ընդ որում, գործող օրինագիծը, ի տարբերություն նախորդ տարբերակի, չի պարունակում կետեր ԱՄՆ հարավային սահմանի անվտանգության ամրապնդման վերաբերյալ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print