Հաջիևը պնդում է՝ Ալիևին «սխալ են հասկացել»

Ալիևը նշել էր, որ Ադրբեջանցիները միշտ երկար ժամանակ ապրել են ներկայիս Հայաստանում, պետք է իրավունք ունենան այցելել այս տարածք, օրինակ՝ մշակութային վայրեր և գերեզմանատներ։

Գերմանական ZDF պարբերականին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, պատասխանելով ՀՀ-ի նկատմամբ Ալիևի հնչեցրած տարածքային պահանջների, ռազմական ագրեսիայի սպառնալիքի մասին հարցին, ասել է, թե միջազգային լրատվամիջոցները սխալ են հասկացել։

«Իմ նախագահն այդպես չի ասել, և ես ափսոսում եմ, որ դա սխալ է մեկնաբանվել միջազգային լրատվամիջոցներում։ Սկզբնական համատեքստում նա այլ բան նկատի ուներ։ Ադրբեջանցիները միշտ երկար ժամանակ ապրել են ներկայիս Հայաստանում։ Իմ նախնիներն ապրել են Հայաստանում։ Խոսքը միջանձնային շփումների մասին է։ Ադրբեջանցիները նույնպես պետք է իրավունք ունենան այցելել այս տարածք, օրինակ՝ մշակութային վայրեր և գերեզմանատներ։ Սա չի նշանակում տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ », – ասել է Հաջիևը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print