Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Այսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթ Բեկի 136 հասցեում գործող քարի հանքում էքսկավատորով աշխատանքներ կատարող վարորդը դի է հայտնաբերել:
Փրկարարները անանցանելի ու դժվար վայրից դին դուրս են բերել և մոտեցրել դիատարին:
Ըստ տեղեկությունների՝ մահացածը Երևանի բնակիչ 55-ամյա Հայկ Ո.-ն էր:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: