Դատաբաժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Երեկ՝ փետրվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 55-ամյա Գրիգոր Դ․-ն իր վարած Nissan մակինշի ավտոմեքենայով Աերացիա 2/8 հասցեի մոտ բախվել է քարե պատնեշին։
Վթարի հետևանքով վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում մահացել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է վարորդի ինքնազգացողության վատացումը, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Դատաբաժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։