«Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ էր իր միջոցներով բավականին արագ վերականգնել այս երթուղին։ Տարբեր պատճառներով, որոնք ինձ այնքան էլ պարզ չեն, հայկական կողմը ձգձգում է բանակցությունները», – ասել է Բաքվում ՌԴ դեսպանը։
Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքի թեման շատ կարևոր է Բաքվի համար։ Այս մասին Известия-ին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը՝ մանրամասնելով, որ 46 կմ երկարությամբ այս երթուղու երկայնքով կան թունելներ և կամուրջ։
«Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ էր իր միջոցներով բավականին արագ վերականգնել այս երթուղին։ Տարբեր պատճառներով, որոնք ինձ այնքան էլ պարզ չեն, հայկական կողմը ձգձգում է բանակցությունները», – ասել է Բաքվում ՌԴ դեսպանը։
Նա հիշեցրել է, որ նախորդ տարի Բաքուն և Թեհրանը համաձայնագիր են ստորագրել Իրանի տարածքով երկաթուղու կառուցման մասին։
«Այնտեղ ճանապարհն ավելի երկար է՝ 60 կմ, երթուղին ավելի բարդ է, բայց այս աշխատանքներն արդեն ընթանում են։ Այս բոլոր տարիներին Ադրբեջանի և Նախիջևանի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումները անցնում էին Իրանի տարածքով։ Գումարած սա Թուրքիա տանող ճանապարհն է։ Հիմա գլխավորը Թուրքիայից Նախիջևան երկաթուղի կառուցելն է: Նախատեսվում է կրկնակի գիծ՝ եվրոպական և խորհրդային։ Ըստ այդմ, մենք կկարողանանք Ռուսաստանից Թուրքիա ապրանքներ տեղափոխել Ադրբեջանի, Իրանի և Նախիջևանի տարածքով», – ասել է Եվդոկիմովը։