Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 5.8%-ով

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 17.9%-ով և կազմել 8,161.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 4.6%-ով և կազմել 23,353.5 տոննա։

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝  2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 289,607.9 տոննա պղնձի խտանյութ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են շուրջ 5.8%-ով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 17.9%-ով և կազմել 8,161.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 4.6%-ով և կազմել 23,353.5 տոննա։

Ինչ վերաբերում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 15.6%-ով և կազմել 7,738.1 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 43.4%-ով և կազմել 21,253.7 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 21.1%-ով, կազմելով 25,669.5 տոննա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print