Իրանի ՌԾՈւ-ն հեռահար գործողության բալիստիկ հրթիռ է արձակել

Այս մասին տեղեկացրել է ԻՀՊԿ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին։

Իսլամական հեղափոխության պահապաների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար զորամասեր) զորավարժությունների ընթացքում հեռահար գործողության բալիստիկ հրթիռի հաջող արձակում է իրականացրել։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է ԻՀՊԿ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին։

«ԻՀՊԿ ՌԾՈւ-ն  մի քանի նոր ձեռքբերումների է հասել, որոնցից մեկը Իրանի Օդատիեզերական ուժերի հետ համատեղ իրականացված հեռահար գործողության բալիստիկ հրթիռի հաջող արձակումն է»,- նրա խոսքերը մեջբերելէ Fars գործակալությունը։

Նա ավելացրել է, որ Իրանի դեմ «ցանկացած քայլին կամ դավադրությանը» կհաջորդի «համապատասխան կոշտ արձագանք»։

«Մեր ռազմածովային պաշտպանությունը եւ հարձակողական ուժը մեծ քանակությամբ անօդաչուներով, թեւավոր հրթիռներով, եւ հիմա էլ բալիստիկ հրթիռներով, որոնք կարող են խոցել նավեր ծովում, ցուցադրում են արդիական [ռազմական] տեխնոլոգիաների բարդ հավաքածու»,- նշել է Սալամին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print