Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի հարակից հատվածներում կկատարվեն պայթեցման աշխատանքներ

«Ճանապարհը փակելու անհրաժեշտություն չկա‚ բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,- հայտնում են հիմնադրամից։

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) կառուցման շրջանակներում Մ-1‚ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի կմ 55+980-կմ 56+180-ի և կմ 56+300-կմ 56+370-ի հարակից հատվածներում այսօր՝ փետրվարի 13-ին‚ ժամը 15։00-17։00‚ կկատարվեն պայթեցման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

«Ճանապարհը փակելու անհրաժեշտություն չկա‚ բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,- հայտնում են հիմնադրամից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print