Պեսկովի խոսքով՝ նման միջադեպերը առնվազն չեն նպաստում այս խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացի առաջխաղացմանը և խաղաղության պայմանագրի ստորագրման պահի մոտենալուն
ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիային։
Պեսկովը, մասնավորապես, հայտարարել է. «Շփման գծից տագնապալի լուրեր են ստացվում։ Ռուսաստանը անհանգստացած է Երևանի և Բաքվի միջև սրացումից և կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և ամեն կերպ խուսափել գործողություններից, որոնք մյուս կողմը կարող է սադրիչ որակել։ Ուշադիր հետևում ենք»։
Պեսկովի խոսքով՝ նման միջադեպերը առնվազն չեն նպաստում այս խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացի առաջխաղացմանը և խաղաղության պայմանագրի ստորագրման պահի մոտենալուն։ «Բայց մենք հուսով ենք, որ այս գործընթացը կշարունակվի»,- ТАСС–ի փոխանցմամբ՝ ընդգծել է նա։