Դրա միջոցով էլեկտրաէներգիան երկու կողմերին կմատակարարվի գերծանրաբեռնվածության շրջանում։
Մոսկվան և Թեհրանը բանակցություններ են վարում Ռուսաստան-Անդրկովկաս-Իրան էներգակամրջի ստեղծման շուրջ։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Իրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը: Դրա միջոցով էլեկտրաէներգիան երկու կողմերին կմատակարարվի գերծանրաբեռնվածության շրջանում։
«Եվս մեկ նախագիծ, որի շուրջ բանակցություններ են ընթանում, Ռուսաստան-Անդրկովկաս-Իրան էներգակամրջի ստեղծումն է, որը ենթադրում է էլեկտրաէներգիայի փոխանակում և փոխադրում Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև գերծանրաբեռնվածության շրջանում»,- ասել է Դեդովը: