Վազորդ Երվանդ Մկրտչյանն արծաթե մեդալ է նվաճել եւ ռեկորդ սահմանել

Հիշեցնենք՝ օրերս գյումրեցի մարզիկը դարձել էր Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների ձմեռային առաջնության հաղթող՝ 1500 մետր վազքատարածությունում ցույց տալով 3։45․55 րոպե արդյունք։

Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար վազորդ Երվանդ Մկրտչյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի փակ մարզասրահում կայացած Belgrade Indoor Meeting 2024 մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել, ինչպես նաև Հայաստանի ռեկորդ սահմանել։

Մկրտչյանը 1500 մետր վազքատարածությունը հաղթահարել է 3։38.12 րոպեում, ինչն անկախ Հայաստանի ամենաբարձր արդյունքն է աթլետիկայում։

Հիշեցնենք՝ օրերս գյումրեցի մարզիկը դարձել էր Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների ձմեռային առաջնության հաղթող՝ 1500 մետր վազքատարածությունում ցույց տալով 3։45․55 րոպե արդյունք։ Մկրտչյանն առաջին տեղն էր զբաղեցրել՝ հետևում թողնելով Թուրքիայի երկու ներկայացուցիչների։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print