Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը:
Հայ-ադրբեջանական վերջին լարվածությունը պարզապես ցույց է տալիս ավելի շատ դիվանագիտություն կիրառելու կարևորությունը. այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը:
«Կարծում եմ, որ ներկայիս լարվածությունը պարզապես մատնանշում է ավելի շատ դիվանագիտություն կիրառելու կարևորությունը, բայց ես չեմ ցանկանում շահարկել որևէ կոնկրետ վերջին գործողություն, ուստի մենք պարզապես կշարունակենք կողմերին միավորելու փորձի ճանապարհը», – ասել է դիվանագետը:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, կա 4 զոհ և 1 վիրավոր։