Արևմուտքը ձգտում է ազդել Բաքվի և Երևանի միջև հետհակամարտային կարգավորման վրա․ ՀԱՊԿ

«Առանձին պետություններ օգտագործում են հայ-ադրբեջանական սահմանի բարձր կոնֆլիկտայնությունը»։

ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների մեծ ներուժ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։

«Կան առանձին պետությունների փորձեր՝ ամրապնդելու սեփական դիրքերը Հարավային Կովկասում, հասանելիություն ստանալ Կասպից ծովի ռեսուրսներին և ապահովել իրենց իրենց անմիջական մուտքը կենտրոնական Ասիա», – ասել է Սերդյուկովը։ «Դրա համար, ի թիվս այլ բաների, ակտիվորեն օգտագործվում է հայ-ադրբեջանական սահմանի բարձր կոնֆլիկտայնության պոտենցիալը։ Հաշտության համաձայնագրի կնքումը կարևոր է լինելու իրավիճակի հետագա կարգավորման գործում»։

Սերդյուկովի խոսքով՝ Արևմուտքը ձգտում է ազդել Բաքվի և Երևանի միջև հետհակամարտային կարգավորման վրա՝ չնայած ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը․ «Նույնիսկ, չնայած կազմակերպությանը Հայաստանի անդամակցությանը, դրսից փորձերը շարունակում են ազդել հետկոնֆլիկտային կարգավորման ձևաչափի վրա»,- նշել է նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print