Բուժհաստատություններն ու դեղատները ճշգրիտ վիճակագրություն կունենան։
Թղթային դեղատոմսից անցում կկատարվի էլեկտրոնային դեղատոմսի:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շնորհիվ՝
- բժշկական օգնության և սպասարկման որակը կբարձրանա.
- ինքնաբուժության, սխալ կամ ոչ նպատակային դեղերի ընդունման դեպքերը կբացառվեն կամ կնվազեն.
- դեղ ստանալու համար հերթերից, թղթաբանությունից և ժամանակի կորստից հնարավոր կլինի խուսափել.
- դեղատոմսի անընթեռնելիությունը, կորցնելը կբացառվի.
- մեխանիկական սխալներն ու բացթողումները կբացառվեն.
- կտրվեն ճիշտ քանակով դեղեր.
- բուժհաստատություններն ու դեղատները ճշգրիտ վիճակագրություն կունենան.
- բուժման ընթացքի մասին համապարփակ տեղեկատվությունը հասանելի կլինի համակարգում:
Տեսանյութն՝ այստեղ: