ԱՄՆ-ն պատրաստվում է արգելել մազերի ուղղման վնասակար միջոցները

Վերջերս իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ մազերի ուղղման միջոցները կարող են բարձրացնել կաթնագեղձի, ձվարանների եւ արգանդի քաղցկեղի առաջացման հավանականությունը։

ԱՄՆ դեղամիջոցների եւ սննդամթերքների վերահսկման վարչությունը (FDA) սկսել է մազերի ուղղման մեջ կիրառվող ֆորմալդեհիդի արգելման պլանի մշակումը։ Այս մասին տեղեկացրել է KFF Health News-ը։

Մազերի կերատինային ուղղումը միջոց է, որն իրականացնում են մասնագետները, այն թույլ է տալիս հասնել հարթ մազերի մի քանի ամիսների համար։ Դրա համար օգտագործվում է ֆորմալդեհիդ՝ նյութ, որը ԱՄՆ-ում եւ այլ երկրներում համարվում է քաղցկեղածին։

Վերջերս իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ մազերի ուղղման միջոցները կարող են բարձրացնել կաթնագեղձի, ձվարանների եւ արգանդի քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Որոշ մասնագետներ այս էֆեկտը կապում են մազերի համար այլ միջոցների՝ ֆտալատների, պարաբենների եւ այլ նյութերի հետ, որոնք կարող են խախտել հորմոնների աշխատանքը։ Հատկապես խոցելի են սեւամորթ կանայք. հարցումները վկայում են, որ ԱՄՆ-ում նրանց 84-95 տոկոսը օգտագործում է մազերի ուղղման միջոցներ։

Հաշվի առնելով վերջին հետազոտությունները՝ FDA-ն առաջարկել է կազմել այն քիմիական միջոցներով ուղղումների արգելքի պլան, որոնք  պարունակում են ֆորմալդեհիդ կամ կարող են վերածվել ֆորմալդեհիդի տաքանալու դեպքում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print