Կարմրուկի դեմ պատվաստանյութը չի առաջացնում հիվանդություն, թեև պարունակում է թուլացված վիրուս: Այն պատվաստված անձի իմունային համակարգին սովորեցնում է պաշտպանվել վիրուսից, երբ հանդիպի:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են նաև, որ կարմրուկի դեմ արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ է ստանալ 2 դեղաչափ պատվաստում: