Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։