Ալիևը նշել է խաղաղության պայմանագրի իր պայմանները

Ալիևը պնդել է, որ իրենք Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ չունեն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երդմնակալությունից հետո ելույթում հայտարարել է, որ եթե Հայաստանն իր օրենսդրությունը «նորմալ վիճակի չբերի», խաղաղության պայմանագիր չի լինի․

«Մեր բանակն իր ուժը ցույց տվեց ոչ թե զորավարժություններին, շքերթներին, այլ մարտի դաշտում։ Հայաստանը և նրան ռազմական աջակցություն ցուցաբերողները պետք է իմանան, որ մեզ ոչինչ չի կանգնեցնի»,- ասել է նա։

Ըստ Ալիևի՝ Հայաստանը կարծես մոռացել է ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները. «Կամ գուցե ինչ-որ մեկը խախտել է դրանք և ընդհանրապես չի կատարել այդ պարտավորությունները»։

Ալիևը պնդել է, որ իրենք Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ չունեն. «Մենք Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններ չունենք, բայց իրենք էլ պետք է հրաժարվեն իրենց հավակնություններից։ Մեզ հետ անհիմն հավակնությունների և շանտաժի լեզվով խոսելը նրանց համար թանկ կարժենա, և դա տեսնում են բոլորը»,- ասել է նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print