Ադրբեջանական ԶԼՄ-ները Սյունիքը ներկայացնում են որպես «պայմանական սահման»

Լրատվամիջոցների նման մատուցմամբ ադրբեջանական կողմը կրկին համառորեն ցույց է տալիս, որ չի ճանաչում Հայաստանի ինքնիշխանությունը։

Ամերիկացի լրագրողուհի Լինդսի Սնելը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանի պետական լրատվամիջոցները սկսել են օգտագործել «պայմանական սահման» (şərti sərhəd) տերմինը Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ:

Ազերթաջ պետական լրատվական գործակալությունը մեջբերում է ռազմական փորձագետի խոսքերն այն մասին, որ «Հայաստանի հովանավորներին է պատկանում Ադրբեջան-Հայաստան պայմանական սահմանային շրջանում իրավիճակի սրման բացառիկ աշխատանքը»:

Լրատվամիջոցների նման մատուցմամբ ադրբեջանական կողմը կրկին համառորեն ցույց է տալիս, որ չի ճանաչում Հայաստանի ինքնիշխանությունը և մտադիր չէ սահմանափակվել միայն Լեռնային Ղարաբաղով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print