Ֆրանսիայի ԱԺ հանձնաժողովը ԼՂ-ում էթնիկ զտումը դատապարտող բանաձև է ընդունել

Կոչ եմ անում Ֆրանսիային և Եվրոպայի միությանը` պահանջել ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին։

Ֆրանսիայի ԱԺ միջազգային հարցերի հանձնաժողովը բանաձև է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումը և աջակցում Հայաստանի տարածքային ամբողջականությանը:

Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Յուվեր Ժուլիեն Լաֆերրիերն X-ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել` կից նշելով.

«Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումները դատապարտող և Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու պահանջով բանաձևի ընդունում:

Կոչ եմ անում Ֆրանսիային և Եվրոպայի միությանը` պահանջել ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print