Ճապոնիան զիջել է իր տեղը

Գերմանիայի անվանական ՀՆԱ-ն 2023 թվականին կազմում է մոտավորապես 4,46 տրիլիոն դոլար։

Ճապոնիան 2023 թվականի արդյունքներով Գերմանիային զիջել է անվանական ՀՆԱ-ի չափով աշխարհում երրորդ տնտեսության տեղը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստիին։

Ճապոնիայի կառավարության տվյալներով՝ երկրի անվանական ՀՆԱ-ն, առանց գնաճի, անցյալ տարի կազմել է 591,48 տրիլիոն իեն (մոտ 4,21 տրիլիոն դոլար): Գերմանիայի անվանական ՀՆԱ-ն 2023 թվականին կազմում է մոտավորապես 4,46 տրիլիոն դոլար։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «այնտեղ մինուս է, իսկ մեզ մոտ՝ պլյուս» բառերով նկարագրել էր իրավիճակը ՌԴ-ի և Արևմուտքի տնտեսություններում։ Եվրամիության խոշորագույն տնտեսության՝ Գերմանիայի ՀՆԱ-ն 2023 թվականի արդյունքներով կրճատվել է 0,3 տոկոսով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print