«Փյունիկը» պարտվեց «Ալեքսանդրիային»

Թուրքիայում անցկացրած նախորդ ընկերական խաղերում «Փյունիկը» 2:1 հաշվով հաղթել էր ղազախական «Շախտյոր Կարագանդային»,  4:2 հաշվով՝ Ղազախստանի չեմպիոն «Օրդաբասիին», 2:0 հաշվով առավելության  հասել բոսնիական «Բորացի» նկատմամբ, 0:2 հաշվով պարտվել էր ուկրաինական «Շախտյոր Դոնեցկին», 0:4 հաշվով՝ «Զարյա Լուգանսկին», 0:2 հաշվով՝ Լատվիայի գավաթակիր «Ռիգային», 1:1 հաշվով ոչ ոքի խաղացել Ուզբեկստանի չեմպիոն «Պախտակորի» հետ։

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երեւանի «Փյունիկը» Թուրքիայում ավարտին մոտեցող մարզական հավաքի ծրագրով անցկացրեց վերջին ստուգողական հանդիպումը։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մրցեց ուկրաինական «Ալեքսանդրիայի» հետ եւ պարտություն կրեց 2:3 հաշվով։ «Փյունիկից» աչքի ընկան Լուկա Յուրիչիչն ու Արտակ Դաշյանը։

Թուրքիայում անցկացրած նախորդ ընկերական խաղերում «Փյունիկը» 2:1 հաշվով հաղթել էր ղազախական «Շախտյոր Կարագանդային»,  4:2 հաշվով՝ Ղազախստանի չեմպիոն «Օրդաբասիին», 2:0 հաշվով առավելության  հասել բոսնիական «Բորացի» նկատմամբ, 0:2 հաշվով պարտվել էր ուկրաինական «Շախտյոր Դոնեցկին», 0:4 հաշվով՝ «Զարյա Լուգանսկին», 0:2 հաշվով՝ Լատվիայի գավաթակիր «Ռիգային», 1:1 հաշվով ոչ ոքի խաղացել Ուզբեկստանի չեմպիոն «Պախտակորի» հետ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print