Ըստ Պարսյանի` Վերին Լարսի անցակետի և Սյունիքի ճանապարհների անցանելի լինելը ապահովում են բավարար քանակությամբ հեղուկ գազ՝ Հայաստանի տնտեսության համար
Այսօր հեղուկ գազի գինը 220 դրամից կտրուկ նվազել է` հասնելով 150-160 դրամի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
«Նման կտրուկ տատանումը կապված է եղանակային պայմանների հետ, մասնավորապես` Վերին Լարսի անցակետի և Սյունիքի ճանապարհների անցանելի լինելը ապահովում են բավարար քանակությամբ հեղուկ գազ՝ Հայաստանի տնտեսության համար:
Միաժամանակ բնական գազի գինը համաշխարհային շուկայում կտրուկ անկում է գրանցել»,- գրել է Պարսյանը: