ԱՄՆ-ն առաջնահերթ է համարում խաղաղության պայմանագրի կնքումը

Վաշինգտոնը պատրաստ է ամեն կերպ աջակցել Բաքվին և Երևանին խաղաղության հասնելու համար։

Առաջնահերթություն է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին։

«Միացյալ Նահանգների և, կարծում եմ, նաև Ադրբեջանի առաջնահերթությունը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումն է։ Ինձ ոգեշնչում է այն, որ վերջին մի քանի ամիսներին դիտարկվում է որոշակի առաջընթաց և դրանում կան հնարավորություններ»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ Վաշինգտոնը պատրաստ է ամեն կերպ աջակցել Բաքվին և Երևանին խաղաղության հասնելու համար։

«Մենք ոչինչ չենք կարող պարտադրել, բայց կարող ենք աջակցել խաղաղության գործընթացին: Եվ եթե կարողանանք օգնել, մենք պատրաստ ենք դա անել»,- ասել է Լիբբին։

Ամերիկացի դիվանագետը հավելել է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն անհանգստություն է առաջացնում։ Դեսպանը կողմերին կոչ է արել թուլացնել լարվածությունը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print