ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ շտեմարանը կազմվել է Հայաստանի համայնքներում ուտեստների նախնական գույքագրման արդյունքում։
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգություն շտեմարանում ավելացել է «Ուտեստների շտեմարան» նոր ենթաբաժին:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ շտեմարանը կազմվել է Հայաստանի համայնքներում ուտեստների նախնական գույքագրման արդյունքում։ Գործընթացին մասնակցել է 10 մարզի 160 շահառու:
Առանձնացվել է հայկական եւ եզդիական ազգային ուտեստների շուրջ 250 տարր։
«Նպատակն էր հավաքագրել ներկայում համայնքներում կենսունակ ազգային ուտեստները՝ ոչ միայն ապահովվելու ժառանգության այդ ձեւի պահպանությունն ու փոխանցումը, այլեւ կենսունակությունը, տարածումը եւ հանրահռչակումը»,- ասված է ԿԳՄՍՆ հաղորդագրությունում:
«Ուտեստների շտեմարանը» շարունակաբար կհամալրվի նոր տարրերով եւ ուտեստների մասին տեսանկարահանումներով: