ՀՀ-ում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական օրակարգին, խորհրդարանական դիվանագիտությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

Փետրվարի 13-ին դեսպան Անահիտ Հարությունյանը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակ Գրեգ Ֆերգուսին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական օրակարգին, խորհրդարանական դիվանագիտությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Ընդգծվել է միջխորհրդարանական կապերի շարունակական ամրապնդման կարևորությունը։

Երկուստեք շեշտվել է, որ ՀՀ-ում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print