Արման Թաթոյանն այցելել է Ներքին Հանդ

Այցի ընթացքում տեղի են ունենալու ուսումնասիրություններ, հանդիպումներ, այդ թվում` բնակիչների հետ, ովքեր զրկված են անվտանգ և բնականոն կյանքով ապրելու իրավունքից։

Փաստահավաք այցով Սյունիքում ենք, այս պահին` Ներքին Հանդ գյուղում, գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Տեղում հավաքագրված փաստերը լրացուցիչ ապացուցում են, որ 3 օր առաջ ադրբեջանական զինված ծառայողները Հայաստանի տարածք, մասնավորապես` Ներքին Հանդ գյուղ ներխուժած վայրերից արձակված կրակոցներով են սպանել մեր զինվորականներին:

Այցի ընթացքում տեղի են ունենալու ուսումնասիրություններ, հանդիպումներ, այդ թվում` բնակիչների հետ, ովքեր զրկված են անվտանգ և բնականոն կյանքով ապրելու իրավունքից:

Մանրամասներ փաստերը կամփոփվեն ու կներկայացվեն ավելի ուշ»,-գրել է Արմեն Թաթոյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print