Այդ մասին լրատվամիջոցներին հայտնում են կոմիտեից։
Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին մեղադրանք է ներկայացվել հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնում են կոմիտեից։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մեծ թվով քննիչներ ժամանել են Հերացի փողոցի վրա գործող դատաբժշկական գիտագործնական կենտրոն և ձերբակալել Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին։ Հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչները մի քանի ժամ նշված շենքում գործողություններ են կատարել, որից հետո իրենց հետ հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել բժշկական գիտությունների դոկտոր, բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆոսոր, դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին։