Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի փուլում: Այդ մասին հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։
Հենացատկ վարժության եզրափակչում Արթուր Դավթյանը վաստակել է 14,933 միավոր։
Նշենք, որ Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: