«Ռուսական «Аукционный холдинг»-ը հայտարարել է փետրվարի 18-ին Մոսկվայի աճուրդի տանը կայացած աճուրդի արդյունքները:
Հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Լուսնկա գիշեր» կտավը վաճառվել է 92 մլն ռուբլով։ Այս մաիսն հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով աճուրդի կազմակերպիչներին։
«Ռուսական «Аукционный холдинг»-ը հայտարարել է փետրվարի 18-ին Մոսկվայի աճուրդի տանը կայացած աճուրդի արդյունքները: Արվեստ գիտակների մեջ ամենամեծ ոգևորությունը, ինչպես ակնկալվում էր, առաջացրել է հավաքածուի մարգարիտը և աճուրդի գլխավոր թոփ լոտը՝ Հովհաննես Այվազովսկու «Լուսնային գիշեր» ծովանկարը, որում պատկերված են Կոստանդնուպոլսի աշտարակները։ 1878 թվականի կտավը աճուրդում գնվել է 92 միլիոն ռուբլով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Այվազովսկու «Լուսնկա գիշեր» կտավը փետրվարի 18-ին աճուրդի կհանվի Մոսկվայի աճուրդի տանը: Փորձագետները կտավի արժեքը գնահատում են 100 մլն ռուբլի։