Այսուհետ դիմումները (նամակները) պետք է ներկայացնեն բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Yerevan@customs.amէլեկտրոնային հասցեին:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ փետրվարի 19-ից Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն դիմումներ ներկայացնելու նպատակով այլևս մաքսատուն այցելելու անհրաժեշտություն չկա։
Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները և քաղաքացիներն այսուհետ դիմումները (նամակները) պետք է ներկայացնեն բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Yerevan@customs.amէլեկտրոնային հասցեին:
Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ էլեկտրոնային նամակների պատասխանները կիրազեկվեն հետադարձ ծանուցմամբ՝ նշված էլեկտրոնային հասցեով: