Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ

Վարդանյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետի պաշտոնը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետի պաշտոնից:

Ռաֆայել Հարությունի Վարդանյանի կենսագրությունը

Ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 6-ին Երևան քաղաքում:
2008 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2010 թ., ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2015 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային գործունեությունը

2008-2011 թթ. – ՀՀ պաշտպանության նախարարությունում օպերատիվ բաժանմունքի հետաքննիչ
2011-2012 թթ. – ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հետաքննչական խմբի պետ
2012-2014 թթ. – ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության իրավաբանական խմբի իրավախորհրդատու
IV-IX.2014 թ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ (հատկապես կարևոր գործերի քննության) վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի քննիչ (ի հաշիվ ՀԿԳ ավագ քննիչի)
2014-2018 թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ
2018-2019 թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ)
2019-2020 թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ)
2020-2021 թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետ
2021-2024 թթ. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ

Պարգևները

ՀՀ нախագահի 2021 թվականի հոկտեմբերի 1-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով, ՀՀ վարչապետի 2018 և 2019 թվականների որոշումներով՝ շնորհակալագրերով, ինչպես նաև խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print