1.1 մլն դրամի գողություն էին արել երկաթգծի տարածքից

Քաղաքացիները ձերբակալվել են, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Փետրվարի 15-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Սևանի գծային ուղեմասի աշխատակիցը հաղորդում էր տվել, որ հունվարի 25-ից փետրվարի 15-ի ժամը 13-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի Խաշթառակ բնակավայրի տարածքի երկաթգծերից գողացել են տարբեր տեսակի 502 դետալ՝ պատճառելով մոտ 1 միլիոն 185 հազար դրամի նյութական վնաս: Նաև վտանգելով երկաթուղային երթևեկությունը:

ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, իրացնելով Տավուշի մարզային վարչությունում ստացված տվյալները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, գողությունը կատարելու կասկածանքով բաժին են հրավիրել խաշթառակցի 55-ամյա և 48-ամյա երկու տղամարդու՝ իրենց 30-ամյա որդիների հետ: Չորսն էլ ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն, ապա տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:

Իջջանի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ գողոնի մի մասը գտնվում է 55-ամյա տղամարդու առանձնատան տարածքում:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print