Լյուդմիլա Նավալնայան խնդրել է Պութտինին` թույլ տալ տեսնել որդու մարմինը։
Ալեքսեյ Նավալնիի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան, հայտարարել է, որ իրեն չեն տալիս որդու դին․
«Հինգերորդ օրն է՝ չեմ կարող տեսնել նրան, ինձ չեն տալիս նրա մարմինը և նույնիսկ չեն ասում, թե որտեղ է նա: Ես դիմում եմ Ձեզ՝ Վլադիմիր Պուտինին, հարցի լուծումը կախված է միայն Ձեզնից․ թույլ տվեք, վերջապես, տեսնել իմ որդուն»,- ասել է նա իր ուղերձում։