Դատախազությունը հետաքննություն է անցկացնում։
Մերձմոսկովյան Շչելկովոյում երեք տարեկան աղջիկը փախել է մանկապարտեզից, քանի որ շատ էր ուզում տեսնել մորը։ Դաստիարակներն ու դայակները շուրջ 40 րոպե չեն նկատել նրա բացակայությունը։ Փախուստի տեսանյութը հրապարակում է SHOT-ը։
Փախչողին փողոցում նկատել է հարևաններից մեկը, ով զանգահարել է աղջկա մորը։ Ինքը՝ փոքրիկը, պնդում է, որ հեռացել է, քանի որ խմբում կոնֆլիկտի պատճառով շատ է ցանկացել տեսնել մորը։ Շչելկովոյի քաղաքային դատախազությունը հետաքննություն է անցկացնում։