Գլխուղեղում չիպով առաջին մարդն ապաքինվել է

Իլոն Մասկը հայտարարում է, որ չիպի տեղադրման միջոցով՝ ուղեղի, մտածելու ուժով գործողություններ կատարելը կօգնի վերջույթները կորցրած մարդկանց:

Առաջին մարդը, որի ուղեղում ներդրվել է Neuralink ընկերության չիպը, կարծես թե լիովին ապաքինվել է և ի վիճակի է կառավարել համակարգչային մկնիկը` օգտագործելով իր միտքը: Ըստ Ռոյթերզ գործակալության, այդ մասին հայտարարել է Իլոն Մասկը, որը ստեղծել է Neuralink ընկերությունը: Այս տեղեկությունը ըստ էության համաշխաչհային տեխնոլոգիական հեղափոխության նոր փուլի մասին է, որը մի կողմից բացում է մարդկության զարգացման ու կարողությունների նոր դարաշրջան, մյուս կողմից պարունակում է իրապես ահռելի ռիսկեր մարդկության զարգացման հեռանկարների տեսանկյունից:

Neuralink նեյրոտեխնոլոգիական ընկերությունը հունվարի 28-ին է առաջին անգամ նեյրոչիպ է ներդրել մարդու ուղեղում։ Այժմ, մոտ երեք շաբաթ անց, հայտարարվում է առաջին արդյունքի մասին: Եվ այդ արդյունքը թվում է հրաշալի: Իլոն Մասկը հայտարարում է, որ չիպի տեղադրման միջոցով՝ ուղեղի, մտածելու ուժով գործողություններ կատարելը կօգնի վերջույթները կորցրած մարդկանց:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print