«Ռուսի «ունիտազ» մաքրելով, շաբաթներով առանց լողանալու աշխատում ենք, որ մի կոպեք փող աշխատենք, մեր ընտանիքները պահենք, բերենք էստեղ հարկ տա՞նք»:
Գեղարքունիքի մարզի բնակիչներն ակցիա են իրականացնում։ Նրանք ճանապարհ են փակել՝ բողոքելով նոր օրենքի դեմ, ըստ որի, արտագնա աշխատանքի մեկնածները պետք է ՀՀ-ում հարկ վճարեն։
«Ռուսի «ունիտազ» մաքրելով, շաբաթներով առանց լողանալու աշխատում ենք, որ մի կոպեք փող աշխատենք, մեր ընտանիքները պահենք, բերենք էստեղ հարկ տա՞նք»,- վրդովված բողոքում են մարզի բնակիչները։