Փոփոխությունները նախատեսում են խստացնել քրեական պատասխանատվությունը մինչև 18 տարեկան անձանց առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելու կամ անօգնական վիճակում գտնվող անձանց խոշտանգումների համար։
Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատն առաջին ընթերցմամբ հաստատել է կանանց և երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության մասին օրենքում փոփոխությունները։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը։
Փոփոխությունները նախատեսում են խստացնել քրեական պատասխանատվությունը մինչև 18 տարեկան անձանց առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելու կամ անօգնական վիճակում գտնվող անձանց խոշտանգումների համար։ Այս դեպքում պայմանական պատիժը փոխարինվում է իրական ազատազրկմամբ։
Անչափահասների սպանության կամ մանկապղծության համար կկիրառվի բացառապես ցմահ ազատազրկում։