Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդամենը մի քանի հարց է մնացել լուծելու. Պետդեպ

Եվ մենք կշարունակենք խրախուսել այդ երկրներին հասնել խաղաղության համաձայնագրի։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է, և նա դա (Մյունխենում-Խմբ.) քննարկել է  երկու երկրի ղեկավարների հետ. այս մասին ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

«Նա երկրների ղեկավարներին խրախուսել է միասին աշխատել՝ լուծելու ի վերջո մնացած ընդամենը մի քանի հարցերը: Եվ մենք կշարունակենք խրախուսել այդ երկրներին հասնել խաղաղության համաձայնագրի։ Երկու առաջնորդները երկկողմ հանդիպում են ունեցել Մյունխենում, և մենք կշարունակենք առաջարկել Միացյալ Նահանգների աջակցությունն ու օգնությունը համաձայնության հասնելու համար», – ասել է Միլլերը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print