Ուսումնասիրվում են Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացման հնարավորությունները
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի՝ Հայաստան այցը օրակարգում է, Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Օրակարգում կա ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի այց, որն, իհարկե, ողջունվում է Հայաստանի կողմից»,- ասաց Բադալյանը՝ նշելով, որ ուսումնասիրում են Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացման հնարավորությունները։
«Այցի կոնկրետ ժամկետների մասին կտեղեկացնենք այցին մոտ ժամանակահատվածում»,- ասաց նա։
Նշենք՝ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր հայտարարել էր, թե Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան։