Հայ կիսապաշտպանը շրջանցել է Կիևի «Դինամոյի» և Ուկրաինայի հավաքականի նախկին դարպասապահ Ալեքսանդր Շովկովսկուն (143) և բարձրացել առաջին տեղ։
Հենրիխ Մխիթարյանը դարձել է եվրագավաթներում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստը ԱՊՀ երկրներից, հայտնում է Transfermarkt-ը:
Մխիթարյանը մասնակցել է Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղին (1։0) ՝ այսպիսով 144-րդ հանդիպումն անցկացրել եվրագավաթներում։ Հայ կիսապաշտպանը շրջանցել է Կիևի «Դինամոյի» և Ուկրաինայի հավաքականի նախկին դարպասապահ Ալեքսանդր Շովկովսկուն (143) և բարձրացել առաջին տեղ։
Հենրիխ Մխիթարյան (Հայաստան) – 144,
Սերգեյ Իգնաշևիչ (Ռուսաստան) – 143,
Ալեքսանդր Շովկովսկի (Ուկրաինա) – 143,
Անդրեյ Շևչենկո (Ուկրաինա) – 142,
Անատոլի Տիմոշչուկ (Ուկրաինա) – 137,
Իգոր Ակինֆեև (Ռուսաստան) – 133,
Անդրեյ Պյատով (Ուկրաինա) – 132,
Մաքսիմ Մեդվեդև (Ադրբեջան) – 126,
Գարա Գարաև (Ադրբեջան) – 120,
Ալեքսանդր Գլեբ (Բելառուս) – 113։
Մխիթարյանը եվրագավաթներում անցկացրած 144 խաղում դարձել է 26 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ: