Թռիչքի երթուղին հայտնի չէ, այն համարվում է ռազմական գաղտնիք։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձրացել է արդիականացված ՏՈՒ 160Մ ռազմավարական հրթիռակիրի սրահ (ըստ ՆԱՏՕ-ի կոդավորման՝ Blackjack): Թռիչքը տևել է 40 րոպե, երթուղին չի բացահայտվում, քանի որ ռազմական գաղտնիք է։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Պուտինը ժամանել էր Կազանի Գորբունովի անվան ավիացիոն գործարանի թռիչքուղի։
Պուտինը հայտարարել է, որ լավ տպավորություններ ունի Տու-160մ-ով թռչելուց: «Մենք նոր տեխնիկա ենք ստանում, տեխնիկան հիանալի է։ Այն, իրոք, նոր սերնդի է», – ասել Է նախագահը:
ՏՈՒ 160Մ-ը ՏՈՒ 160 ինքնաթիռի արդիականացված տարբերակն է: Այն նախագծված է միջուկային և սովորական զենքերով հեռավոր տարածքներում կարևորագույն թիրախներ խոցելու համար: Այն ռազմական ավիացիայի պատմության մեջ ամենամեծ գերձայնային ինքնաթիռն է և աշխարհի ամենածանր մարտական ինքնաթիռը։