Մասնագետները վնասազերծել են պայթուցիկը և տեղափոխել անվտանգ վայր։
Այսօր՝ փետրվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյուլբենկյան 33 շենքի մոտ պայթուցիկ է տեղադրված։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանած մասնագետները վնասազերծել են պայթուցիկը և տեղափոխել անվտանգ վայր։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այնտեղ էր նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ Գուրգեն Արսենյանը, իսկ պայթուցիկը հայտնաբերվել է նրա կուսակցության շենքի մոտ, աշխատակիցները այն տարել են ներս, բարեբախտաբար, չի պայթել։